«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Քիթ-կոկորդ-ականջաբանության կլինիկայի համագործակցությունը Գերմանիայում գործող Հայ-Գերմանացի բժիշկների և բուժաշխատողների միության (ԳՀԳԲԲՄ) հետ արդեն 6 տարվա պատմություն ունի։
Այս տարի ևս համալսարանական հիվանդանոց է այցելել գերմանացի պրոֆեսոր, քիթ-կոկորդ-ականջաբան Վոլֆգանգ Վայցզեկերը։
ՔԿԱ կլինիկայի բժիշկների հետ համատեղ իրականացվել են տասնյակ խորհրդատվություններ։ Վոլֆգանգ Վայցզեկերի մասնակցությամբ հիվանդանոցի ՔԿԱ կլինիկայի մասնագետները կատարել են ականջի 16 բարդ վիրահատություն՝ ուղղված լսողության վերականգնմանը։
Բոլոր վիրահատություններն անցել են բարեհաջող։
Տեղադրվել են նորագույն պրոթեզներ, որոնք հնարավորություն են տալիս բուժառուներին հետվիրահատական արդեն հաջորդ օրվանից վերադառնալ լիարժեք առօրյա կյանքին։
Այս համագործակցության կայացման և շարունակական զարգացման գործում մեծ ներդրում ունեն մեր հայրենակիցները՝ Գերմանիայի բուժաշխատողների միության ատենապետուհի Սրբուհի Մարտիրոսյանը, փոխատենապետ դոկտոր Պիեռ Բլուտյանը և նրա կինը՝ Մոնիկա Բլուտյանը։
.png)